Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մասնակցելու համար
Հաշվի առնելով մասնակիցների մեծամասնության ցանկությունը՝ դիմողների փաստաթղթերի ընդունումը, լուսանկարումը, համակարգչային նախնական աշխատանքներն իրականացվում են Հայաստանում, իսկ դիմումը առցանց լրացվում և ուղարկվում է ԱՄՆ մեր մասնաճյուղից։
Մասնակցելու համար պետք է «Արմինֆո» ընկերության գրասենյակ ներկայացնեք ընտանիքի բոլոր անդամների, այսինքն` ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների հետևյալ փաստաթղթերը.
- ընտանիքի բոլոր անդամների անձնագրերը
- ընտանիքի բոլոր անդամների ծննդյան վկայականները,
(եթե երեխաները չունեն անձնագրեր՝ ապա միայն ծննդյան վկայականները),
- ընտանիքի բոլոր անդամները պետք է լուսանկարվեն մեզ մոտ (առանց լրացուցիչ վճարման)։
(եթե ունեք ԱՄՆ դեսպանատան պահանջներին համապատասխան և վերջին 6 ամսվա ընթացքում կատարված լուսանկար՝ կարող եք բերել Ձեզ հետ)։
Կարող եք ներկայացնել այս փաստաթղթերի օրիգինալները կամ պատճենները, իսկ եթե ինչ-որ պատճառով դա հնարավոր չէ, ապա կարող եք մեզ բանավոր հայտնել անհրաժեշտ տվյալները։
Ի դեպ, կարող եք մասնակցել նաև գտնվելով ցանկացած երկրում, ցանկացած գյուղում կամ քաղաքում՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Պայմանները նկարագրված են այստեղ ։
Շահելուց հետո մենք կկազմակերպենք հետագա ամբողջ գործընթացը և դուք կարող եք Երևանում ԱՄՆ դեսպանատուն այցելել միայն մեկ անգամ՝ հարցազրույցին մասնակցելու համար։ Կարող ենք նաև հարցազրույցը նշանակել Ձեր նախընտրած երկրում։
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել ԳՐԻՆ ՔԱՐՏԻ հերթական խաղարկությանը։
-------------------------------------------
-------------------------------------------
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մասնակցելու համար։
-------------------------------------------
Որտե՞ղ է գտնվում ձեր կազմակերպության գրասենյակը։
-------------------------------------------
Ի՞նչ կարգով է կատարվում վիճակահանությունը։
-------------------------------------------
Կա՞ արդյոք ծրագրին մասնակցելու նվազագույն տարիք։
-------------------------------------------
Կարո՞ղ եմ արդյոք մեկից ավելի հայտ ներկայացնել։
-------------------------------------------
Երբվանի՞ց է հնարավոր դիմել խաղարկությանը մասնակցելու համար։
-------------------------------------------
-------------------------------------------